ՈՒ պրոպագանդիստական համքարությունը, մանավանդ ռուսականը բարձրացրել է մի անասելի վախկանալիա:
Ֆրանսիային դարձրել են Ռուսաստանի ամենայառի
թշնամին:
Այդպե՞ս է արդյոք:
Դիլետանտությունից խուսափելու համար մի պարզ բան է հարկավոր՝ բացել տվյալ երկրների նախորդ տարվա տնտեսական հարաբերությունների ամփոփ տեղեկագիրը:
ԵՎ ի՞նչ.
2024 թ. դեկտեմբերի ամփոփիչ տվյալով , Ֆրանսիա- Ռուսաստան ընդհանուր ապրանքաշրջանառությունը ավելացել է 15 տոկոով:
Ալիումինի արտահանումը18 տոկոով, տիտանի արտահանումը 12,7 տոկոսսով:
Ֆինանական ներդրումները ՌԴ տնտեության մեջ Ֆրանսիան ավելացրել է 10, 2 տոկոսով:
Իրականը սա է, ոչ թե անոսկոր լեզվի ճամարտակությունը:
ՈՒրեմն, ի՞նչ նպատակ է հետապնդում Մակրոնը:
Սա հասկանալու համար պիտի տեսնել ովքեր կան ՈՒկրաինայում:
Բրիտանա-վատիկանյան Ռեացիոնալ ակումբը կա:
Ռուսասստանը կա:
Ամերիկան կա:
Թուրքիան կա:
Անգամ Չինաստանը, իր փափուկ ուժով կա:
Իսկ լիբերալ եվրոպական առաջատար Ֆրանսիան չկա:
Մակրոնը մաս է ուզում ուկրաինական ունեցվածքից:
Ոչինչ ավելի:
Եվ Ֆրանսիայի նման պահվածքը, որքա էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, բխում է և Պուտինի, և Թրամփի շահերից:
Սպասարկում է երկուսի էլ նպատակը ՝ մասնատել ԵՄ-ը,
առավել հումանիտար ձևով:
Ճիշտ՝ «Կեցցե կատուն, որ յուր փորի համար մուկ է որսում» ասվածին համապատասխան:
Կստացվի՞ Մակրոնի միջոցով պառակտել ԵՄ -ը, շատ լավ, արյուն չի թափվի Եվրոպայում:
Չի՞ ստացվի, բրիտանա - վատիկանյան Ռեացիոնալ ակումբը բլոկ կանի՞ Ֆրանսիային, կգործի Ստալինի դրած «ֆուգասային» ռումբը:
Գրողի ծոցը, թե մի 60-65 հազար լիտր արյուն չի թափվի:
Դա արդեն ոչ մեկին ոչ հետաքրքրում է և ոչ էլ հուզում...
Պարզ, տարրական դասարանի վայել խնդիր է հրապարակ նետվածը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ